Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայելու արտացոլման էֆեկտ. նմանակո՞ւմ, թե՞ կապկում

Հայելու արտացոլման էֆեկտ. նմանակո՞ւմ, թե՞ կապկում
01.10.2013 | 12:15

Նմանակումը` հաղորդակցության կարևորագույն միջոց

Մարդկանց հաղորդակցվելու, կապեր հաստատելու, իսկ դիվանագետների համար` հաջողությամբ բանակցելու առաջին պայմաններից մեկը նմանակման երևույթն է:

Մարդիկ միմյանց նմանակում են իրենց ծագման արշալույսից ի վեր: Նախամարդիկ հանդիպելիս հոտոտել են մեկմեկու` հասկանալու համար, թե ով է դիմացինը, հետո ընդօրինակել են նրա շարժումները, կեցվածքը և դիմախաղը` հասկացնելու համար. «Տես, ես նույն արարածն եմ, ես նույն զգացմունքներն ու ցանկություններն ունեմ, ինչ որ դու, ես թշնամի չեմ»:
Այս տիպի նմանակումը, որը հատուկ է նաև պրիմատներին (կիսակապիկներ, կապիկներ), տեղի է ունենում բնազդաբար, ենթագիտակցորեն:

Բնազդային նմանակման ամենապարզ օրինակըհորանջելն է, որը խիստ վարակիչ է, անգամ հորանջողին պատկերացնելու դեպքում, դուք կարող եք կրկօրինակել նրան:



Իրար համակրող կամ լավ հասկացող զրուցակիցները, կրկին ենթագիտակցորեն, թարթում են աչքերը, բարձրացնում են հոնքերը, միասին լայնացնում են ռունգերը, շնչում են միաժամանակ, նույնիսկ նրանց բիբերն են լայնանում միաժամանակ, ինչը կատարվում է ինքնաբերաբար և կեղծել հնարավոր չէ:

Նմանակումը մարդկանց մոտ առաջացնում է սինխրոն շարժում: Միտինգների, ցույցերի, համերգների և զանգվածային այլ հավաքների ժամանակ կատարելով սինխրոն շարժումներ` մենք ապրում ենք վստահության, միասնականության համերաշխության և կոլեկտիվ անվտանգության զգացողություն:

Սինխրոնիզմը մեծ դեր է խաղում հասարակության կյանքում: Զինվորները կարողանում են պահել համաքայլությունը (բացառությամբ կամրջին քայլելը, որի դեպքում այն կարող է փլվել): Երգչախմբերը, պարախմբերը, մարզական թիմերը գործում են շնորհիվ սինխրոն գործողությունների:

Այսպիսով, միևնույն հույզեր, ապրումներ և նպատակներ ունեցող մարդիկ սկսում են անգիտակցորեն նմանակել իրար` գալով շատ կարևոր մի եզրահանգման`փոխըմբռնման հասնելու և վստահություն ձեռք բերելու ամենաարդյունավետ միջոցը նմանակումն է:

Փորձեք նմանվել ձեր զրուցակցին: Կտեսնեք, որ դա հոյակապ միջոց է նրա վստահությունը շահելու համար, միջոց, որը մինչ այդ դուք անտեղյակ եք եղել:

Շարժվելով այսկերպ՝ դուք շատ շուտով կզգաք, որ ինչ-որ բանով դուր եք գալիս դիմացինին: Նա սկսում է ձեզ ընկալել որպես հաղորդակից, սիրալիր մարդ, որի հետ հաճելի է գործ ունենալ: Դա տեղի է ունենում հոգեբանական այն երևույթի պատճառով, որ նա ձեր մեջ տեսնում է իր արտացոլումը:
Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
սկզբնաղբյուրը` http://www.diplomat.am/
Դիտվել է՝ 4973

Մեկնաբանություններ